Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Գարեգին Բ

Մյս 9, 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով.

«Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:

Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն»։

Նմանատիպ նյութեր

Ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել․ Ռոբերտ Քոչարյան

Ես Ղարաբաղում առաջին դեմք եմ դառել, երբ Ղարաբաղի ավելի քան 50 տոկոսը կորսված էր, հույս չկար․ ես ստանձնել եմ պատասխանատվությունը․ պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել և իմ առաջարկով այդ վիճակից հանել եմ և հաղթանակով...

2018-ին իշխանության են եկել փայլուն ապագայով, բայց զրկվելու են խայտառակ անցյալով. Ռոբերտ Քոչարյան

Գյումրին ցույց տվեց, որ հնարավոր է ընտրություններով հարցը լուծել: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մարդիկ էն գլխից ասում էին, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հաղթել,...

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Կովկասում կան...

Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյան

Երբ ՀՀԿ-ն դարձավ իշխանություն ես ո՞վ էի այն ժամանակ՝ նախագահ, հիմա ո՞վ է ում թիկունք կանգնել, ո՞վ է ում օգնել կայանալ որպես կուսակցություն: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Այստեղ...

Եթե հենց սկզբից ընտրվեր Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր էլ լինի․ Ռոբերտ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․ - Դուք հարցեր ունե՞ք 2018 թվականի իրադարձությունների մասին։ Եթե կան, որո՞նք են դրանք։  -Իշխանափոխությունը շատ ծանր հետևանքների բերեց։ Համոզված եմ և՛...