Յուրաքանչյուր 1 ժամում Հայաստանում մոտ 2 մլն դոլարի խաղադրույք է դրվել. Արթուր Միքայլելյան

Ապր 26, 2025

«Իմ աչքից չվրիպեց, որ դեկտեմբեր ամսին 2023թ. ունեցել ենք 6,3 տրիլիոն դրամ շրջանառություն այդ ոլորտում, ինչն անբնական է թվում: Դրանից հետո փորձեցի ավելի խորը մտնել այդ ոլորտի մեջ: Թեման ինքն իրենով հետաքրքիր էր ոչ միայն խաղային ոլորտում, այլեւ  այն դանդաղ, բայց համակարգված տեմպերով ոչնչացնում է մեր պետությունը ներսից »,- ասուլիսում նշեց «Գիտակից հասարակություն» Կենտրոն ՀԿ-ի նախագահ Արթուր Միքայլելյանը՝ անդրադառնալով ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրավախախտումների բացահայտմանը։

«Այս ամենը ոչ միայն քաղաքացիների համար անձնական ողբերգություն է, որի պատճառով մարդիկ  շատ դեպքերում կորցնում են իրենց ունեցվածքը, ունենք անգամ ինքնասպանության դեպքեր, այլեւ սա պետության կողմից «անտեսված» եւ վերահսկողության բացակայության ներքո գործող բիզնես ոլորտ է:

Պետակամուտների կոմիտեից ստացանք նամակներ 2024 շրջանառության վերաբերյալ ու համեմատության մեջ դնելով ընդամենը 2018 թվականից հետո, տեսանք պատկերը: Իսկ ինչու 2018 թվականից, որովհետեւ այդ թվականին եղել է ամենացածր ցուցանիշը այդ ոլորտում՝ ընդամենը 0,3 տրիլիոն դրամ: 2024թ. ոլորտի աճը կազմել է 2037 %: 7 տարիների ընթացքում անհավանական թիվ է որպես խաղադրույք դրվել շահումով խաղերի մեջ եւ անհավանական շահում է տրվել խաղերի մասնակիցներին՝ 26,5 տրիլիոն դրամ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Օդ են կրակել. մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել. ԱԳ փոխնախարար

Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել և շարժվել այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինչու...

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու դրա համար կյանք ու կռիվ տված հերոսների.Վրթանես Սրբազան

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու դրա համար կյանք ու կռիվ տված հերոսների.Վրթանես Սրբազան

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով. «Սիրելի՛ արցախցիներ, Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի...

Հայաստանը խնդրել է Ադրբեջանին տվյալներ տրամադրել հրադադարի խախտումների վերաբերյալ. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել...

Ուրի՞շը պետք է մեր փոխարեն որոշի՝ հայրենիքը որն է, տոնը որն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից», - Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն»...

Աղոթք բարձրացրեցինք Արցախյան գոյամարտում զոհված և գերեվարված մեր հայորդիների համար. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Հաղթանակի զբոսայգի, աղոթք բարձրացրել անմար կրակի առջև։ Լրագրողների հետ զրույցում Վեհափառն ասել է․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի...