Այս մարդը իբր վարչապետ է, նա Հայաստանի վարչապետը չէ, Ադրբեջանի վարչապետն է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը։
«Զինվորը պատրաստ է կռվելու, հայ երիտասարդը պատրաստ է կռվելու իր հայրենիքի համար, իր ազգի, իր երեխաների ապագայի համար, սակայն ղեկավարը թրքամոլ է, զիջող և դավաճան։ Այդ մարդը 7 տարի խաղաղության մասին է խոսում և պատերազմ բերում մեր գլխին, թուրքերի հետ եղբայրություն է անում։ Մենք 7 տարի միայն պարտվել ենք, խայտառակվել ենք աշխարհով մեկ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։