Եթե «յան» ազգանունով մարդկանցից մեկը ձեզ ասի, թե «դա վաղուց էր» ապա իմացեք, որ ձեր առջև կանգնած է տականք և դավաճան․ Աբովյան

Ապր 23, 2025

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կարելի է երկար խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու նպատակահարմարության մասին։

Կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ, գիտական, պատմական, քաղաքական բնույթի ապացույցներ։ Այս ամենը կարելի է և պետք է անել։

Իսկ կարելի է ուղղակի թերթել թուրք-ադրբեջանական մամուլուն վերջին քսանչորս ժամվա ընթացքում զետեղված նյութերը կամ լսել ալիևի կամ էրդողանի վերջին հայտարարությունները և հասկանալ, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի արդիական է , քան երբևէ, որովհետև թուրք ցեղասպանը ոչ մի միլիմետր չի փոխվել մեզ սպանելու իր վճռականությյան մեջ։

Այստեղից հետևություն, եթե “յան” ազգանունով մարդկանցից մեկը ձեզ ասի, թե “դա վաղուց էր և ընդհանրապես պետք է նայել ապագային ՝ առանց հաշվի առնելու միլիոնավոր գազանաբար պատռված հայերին”, ապա իմացեք, որ ձեր առջև կանգնած է տականք և դավաճան , որն այժմ, այս պահին գիտակցաբար, թե ոչ (դա կարևոր չէ) ձեր երեխայի ձեռքերն է բռնել, որպեսզի թուրքի համար ավելի հարմար լինի կտրել Ձեր բալիկի գլուխը»։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...