Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

19 Մայիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։

«2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով է Փաշինյանը եկել, ջուր էր լցրել նրա մեքենայի հետևից, որ նա վերադառնա։ Եվ Փաշինյանն, արցախցուն դիմելով, ասում էր՝ ինչպե՞ս կարող եմ ես քեզ հուսախաբ անել, եղբայր։ Դրանից անցավ 8 տարի, և երեկ տեսանք նրա իրական դեմքը։

Այսօրվանից երկու շաբաթ առաջ նա Կապանում էր։ Կապանում կանգնել էր՝ նույն ձևի, ասում էր՝ ես ձեզ սիրում եմ։

Աստված չանի՝ նա մնա իշխանության, որոշ ժամանակ անց հնարավոր է կապանցիների հետ էլ նույն կերպ վարվի»։

Նմանատիպ նյութեր

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել և քաղաքացիական պարտքը մատուցել մինչև...

Հայաստանում այսօր կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Հայաստանում այսօր կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Այսօր Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք մասնակից բոլոր քաղաքական ուժերը ճակատագրական են անվանում։ Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։ Երկրից դուրս քվեարկություն չի...

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է դատախազություն՝ պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք,...

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Էլինա Ավանեսյանը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկությունում

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի...