Եթե մարդու նպատակը իշխանության պահպանումն է, ապա այդ մարդը դառնում է համակարգի գործիք՝ սառնասիրտ ու հրեշավոր․ Մուրազի

Մյս 13, 2025

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախկինում շատերն էին ասում. «Եթե կին պաշտոնյա լիներ, ամեն ինչ կփոխվեր։ Այս երկրին կնոջ ձեռք է պետք, որ հանցագործությունները նվազեն»։

Իսկ այսօր, փաստորեն, իրավապահ համակարգի մի զգալի մասը կանանց ղեկավարության տակ է։ ՄԻՊ-ն էլ կին է։ Բայց հենց հիմա, այս նույն օրերին, ոստիկանությունում մերկացնում են կին լրագրողի, իբր զննում են։

Սա հեգնանք չէ։ Սա հարված է այն միամտությանը, թե սեռը կարող է երաշխիք լինել բարության։ Իրականությունն անողոք է․ մարդն է ընտրում՝ լինել լույսի՞, թե՞ ստվերի կողմում։ Եվ այդ ընտրությունը կապ չունի՝ կին է, թե տղամարդ։ Եթե իշխանությունն օգտագործվում է ոչ թե ծառայելու, այլ հպատակեցնելու համար, եթե մարդու նպատակը իշխանության պահպանումն է, ոչ թե հասարակության բարօրությունը, ապա այդ մարդը դառնում է համակարգի գործիք՝ սառնասիրտ ու հրեշավոր։

Եվ քանի դեռ մենք շարունակում ենք մարդուն գնահատել ըստ սեռի, այլ ոչ թե ըստ արժեքների ու արարքների, այդքան ժամանակ փոփոխություն չի լինելու։ Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով»։

Նմանատիպ նյութեր

Անակնկալի եկած՝ խելագարի պես սկսեց գրառումներ անել․ Պատգամավորը՝ Փաշինյանի պահվածքի մասին

«Այսօր խորհրդարանում եղած լրագրողները շատ ուշադիր պետք է լինեին։ Ամբողջ օրը Փաշինյանն անջատված նստած կառավարության հաշվետվություն էր լսում։ Մեկ էլ որ պայթեց, պատգամավորները, որ դահլիճում նստած էին, ասում...

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։ Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով...

Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները. Սամվել Կարապետյան

Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները. Սամվել Կարապետյան

«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»: Սամվել Կարապետյան «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի...

Պատերազմից 5 պակաս՝ էլի նոպաների մեջ․ «Կարճ ասած»

Սա հերթական օրն է, որ մենք զարմանում ենք պետության ղեկավար աշխատողի անադեկվատության վրա։ Նիկոլ Փաշինյանը իրավապահների գրոհ է կազմակերպել ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝...

Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն. Կարեն Կարապետյան

«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամովր Կարեն Կարապետյանը։ «Ինչ էլ ասել է, քիչ է ասել։ Ես...