Եթե կարելի է գերության մեջ նամակներ գրել՝ մյուս գերիները ինչո՞ւ չեն օգտվում նման հնարավորությունից․ փորձագետ

Ապր 14, 2025

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եվ ոչ ոք հարց չի տա. Եթե թշնամու ձեռքում՝ գերության մեջ, հնարավոր է պարբերաբար բարոյախրատական և մոտիվացիոն նամակներ գրել և ձայնային հաղորդումներ ուղարկել, հապա մնացյալ երկու տասնյակ և ավել գերիները ինչու չեն օգտվում նման հնարավորությունից:
Եվ սա այն թշնամին է, որ հայ ազգի և հայկական պետության վախճանն է ծրագրել և հետզհետե իրագործում:
Եվ ոչ ոք հարց չի տա. Ինչու է այս ամենը տեղի ունենում գերեվարվելուց մի քանի հարյուր օր անց, այն համատեքստում, երբ Հայաստան երկիրը նույն այդ գերեվարած թշնամուն ծառայող ռեժիմն է կառավարում: Իսկ այդ ռեժիմը մոտ է իր վախճանին:
Կան նմանատիպ շատ այլ անհարմար հարցեր, որ միտքը փակ մարդու համար ուղղակի անընդունելի են, անընդունելի են, քանզի ինքն իր գլխում ստեղծել է որոշակի հորինված՝ ոչ իրական ճշմարտություն:
Իմ՝ որպես հայ ինտելեկտուալի պարտականությունն է խոսել և անհարմար, սակայն անհրաժեշտ հարցեր բարձրացնել նաև այն ժամանակ, երբ թվում է, թե ամբողջ ժողովուրդը ոչխարի հոտի պես, ոչ ակնառու ուժի ուղղորդմամբ գնում է հերթական թակարդի գերին դառնալու:
Խոսել այն ժամանակ, երբ բոլորը լուռ են:
Խնդրում եմ ուղեղներդ մի անջատեք, մի տրվեք էմոցիաների: Միշտ հարցեր տվեք, և մտածեք: Մարդիկ, որ դադարում են մտածել, դառնում են այլոց ծառան:
Հիշեք սա:
Հիտլերյան Գերմանիայում «լոյալություն մինչև մահ» էին քարոզում և հիտլերյան էսէս կոչված հատուկ ջոկատում ասում էին՝ «ձիերը թող մտածեն, նրանք մեծ գլուխ ունեն»:
Եթե ձիերն է, որ մտածել գիտեն, ապա եղեք ձի, այլ ոչ ոչխար:
Իսկ ավելի լավ է, որ մարդ մնաք՝ մտածելու կարողությունից չհրաժարված:

Նմանատիպ նյութեր

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն է հրապարակել

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն է հրապարակել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Telegram-ի իր ալիքում հաղորդագրություն է հրապարակել. «Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, մենք սգում ենք հայ ժողովրդի...

Շուշիում եղբոր արձանի պղծումից չնեղված Արամ Սարգսյանը նեղվել է Ադրբեջանի դրոշի այրումից

Շուշիում եղբոր արձանի պղծումից չնեղված Արամ Սարգսյանը նեղվել է Ադրբեջանի դրոշի այրումից

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ Հանրապետության հրապարակում այրել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները։ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցեղասպանության զոհերին սրբադասեց, քանի որ նրանք սպանվել էին...

Եղանակը կտաքանա

Եղանակը կտաքանա

Երևան քաղաքում՝ Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 25-ին, 27-ի գիշերը...

Սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում․ Գևորգ Դանիելյան

Սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում․ Գևորգ Դանիելյան

«Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է, ինչպես չարաչար հրամցվում է, այլ քաղաքակիրթ, արժանապատիվ և կայուն հարաբերություններ հաստատելու գրավական: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա, միայն...

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային․ ԱԳՆ հայտարարությունը՝ ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային․ ԱԳՆ հայտարարությունը՝ ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան...