Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագրով կզբաղվի Ադրբեջանը․ Հասանով

Ապր 8, 2025

Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի համապատասխան պետական ​​մարմինները։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։

«Մահացածների մարմինները պահվում են դիահերձարաններում առկա հատուկ սառնարաններում, սակայն սառնարանները չեն կարող ամբողջությամբ դադարեցնել մարմինների քայքայման գործընթացը, դրանք կարող են միայն որոշ չափով դանդաղեցնել այն»,- նշել է Հասանովը։

Հիշեցնենք՝ Վերա Աղասյանը մահացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին։ Ըստ Բաքվի՝ ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են այդ մասին տեղյակ պահել մահացածի ընտանիքի անդամներին և ՀՀ պետական մարմիններին։

Մարտի 15-ին ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է։

 

Նմանատիպ նյութեր

Ընդունեք իմ խորը ցավակցությունները, իրոք շատ ծանր վիճակում եք. Խաչատրյանը՝ ՔՊ-ին

Տիկին Կարապետյան ես Ձեզ լիովին հասկանում եմ, ավելին ասեմ՝ ցավակցում եմ, իրոք շատ դժվար է մի դրական բան գտնել էս կառավարության մասին, որ ասեիք, դրա համար խոսեցիք ամեն ինչի մասին, բացի նրանից՝ ինչի համար հավաքվել էինք: Այս մասին ասաց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Կառավարության անդամները պատասխանում են ՔՊ-ական պատգամավորների հարցերին

Խորհրդարանի քառօրյայի այսօրվա՝ ապրիլի 16-ի վերջին նիստում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։ Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցում։ ԱԺ նիստն...

Իշխանական պատգամավորները շատ են բանկա-բութուլկից խոսում, սա դիրքերում եմ նկարել, նայե՛ք. Մանուկյան

Այսօր այս դահլիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը: Այս մասին ասաց «Հայաստան»...

Դուք ոչ թե յոթ, այլ 110 տարով եք հետ գնացել. Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը. «Սիրելի հաւյրենակիցներ, Պրն Փաշինյան, Վերջերս կառավարության նիստում  հայտարարեցիք, թե դուք և ողջ պետական համակարգը տգետ է, և յոթ տարի մնացել եք նույն  դասարանում։ ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար: Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին: ՔՊ...