Եթե հայտարարագիր չլրացնեն, կարծում եմ՝ քրեական վարույթի հարց չի առաջանա. Էդուարդ Հակոբյան

Մյս 22, 2025

Մոտ 57,675 քաղաքացի լրացրել են հայտարարագիրը: Բավական  հետաքրքիր դինամիկա կա ու մարդիկ աստիճանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը և նաև շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաև այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց և իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն, ինչ վերաբերվում է քրեական վարույթների տեսանկյունից, ապա այս հարցը իհարկե քննարկել ենք:  Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով հետևյալ հարցին, թե արդյո՞ք  քրեական վարույթով կանցնեն այն քաղաքացիները, ովքեր մինչև նոյեմբերի մեկը չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը:

«Իհարկե պետական եկամուտների կոմիտեն չէ այն կառույցը, որն այս հարցին պիտի պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում,  մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ՝ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ», -նշել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց...

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած. Սուրեն Սարգսյան

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ...

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին, որը, բյուջեի քննարկումներով պայմանավորված, ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում։ ՔՊ-ական ֆրակցիան, ըստ ամենայնի, հենց Փաշինյանի ցանկությամբ, թիկնազորի նման...

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին...