Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի հանրապետության տարածքը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ՀՀ ՊՆ-ին հանձնարարել է հրադադարի խախտում չանել։
«Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի՝ կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում, բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանի հանրապետությունը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում