Ներկայացրեք գոնե 5 կարևոր ձեռքբերում, թե գումարներն ինչպես են ծախսվել և ի՞նչ են տվել քաղաքացուն իր կյանքը բարելավելու կոնտքետսում։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմդիյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Նշեք մի քանի դրական և մի քանի բացասական ձեռքբերումներ գումար ծախսելու արդյունքում»,- ասաց պատգամավորը
Ի պատասխան Սիմիդյանը նշեց․ «Օդի աղտոտվածության մոնիտորինգի երկու ավտոմատ կայանքի ձեռքբերումն է, որոնք արդեն Երևանում են։ Վատ կողմն այն է, որ երկու հատ ենք գնել, մեզ 14 հատ էր պետք։ Վերջին 4 տարում շուրջ 3,2 միլիոն ծառ է տնկվել և շուրջ 1100 հեկտար անտառ է իրականացվել։ Էկոպարեկային համակարգը։ Թվայնացնում ենք մեր ամբողջ թույլտվությունների համակարգը»։
Ի պատասխան Արմենուհի Կյուրեղյանը մեղադրեց Սիմիդյանին, որ որպես նախարար չի կարողանում նույնիսկ հիշել, թե ինչ ծրագրեր ունեն և որքանով են դրանք ի կատար ածվել։
Մանրամասն՝ տեսանյութում։