Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան

Ապր 24, 2025

Սուրեն Մանուկյանի բաց նամակը դատարանից։

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ` Աննա Վարդապետյանին    

Տիկին գլխավոր դատախազ 03.10.2022 թ-ին դատախազ Արիստակես Բարսեղյանը իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է հարուցել, որի իրավունքը չի ունեցել, այսինքն թույլ է տվել գիտակցաբար քրեորեն պատժելի արարք։ Իմ տեղեկություններով այս քրեորեն պատժելի արարքը դատախազ Բարսեղյանը կատարել է Ձեր ցուցումով։

Քրեադատավարական օրենսգիրքը արգելում է անհայտ կամ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը, սակայն ոչ միայն քրեական վարույթ է նախաձեռնվել այլ ինձ մեղադրանք է առաջադրվել և ես արդեն երեք տարի գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։
Հիմա դուք հնարավորություն ունեք փրկել Ձեր հոգին, եթե դուք չեք այն անձնավորությունը, որի ցուցումով դատախազ Բարսեղյանը կատարել է հանցագործություն, ապա այդ դեպքում հետամուտ եղեք և պարզեք, թե ինչու և ինչ նպատակով է դատախազ Բարսեղյանը իրեն թույլ տվել օրենքով արգելված գործողություն կատարել, կամ հայտարարել այն մարդու անուն ազգանունը, որի ցուցումով առաջնորդվել է։

Վարչապետի աթոռը գրաված անձնավորությունը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կառավարության  թերությունների պատճառը` իր և կառավարության անդամների տգիտության  արդյունք է։ Ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հարուցված լիներ տգիտության, անգրագետության և չիմացության արդյունքում, սակայն դուք անգրագետ չեք։

Եթե այս դիմումին պարզաբանում չստանամ, թե ո՞ր օրենքով են կատարել նման հանցավոր արարք, կամ մեղավորները չպատժվեն, այդ դեպքում դուք իմ կողմից կդիտարկվեք այս ապօրինի գործողության շղթայի մի մաս և այդ պարագայում ես Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան

«Երկու-երեք շաբաթ առաջ արդարադատության նախարարին եմ ահազանգել Քկ-ում դեղորայքի հետ կապված խնդրի վերաբերյալ։ Դրանից առաջ առողջապահության նախարարին եմ ասել, և այստեղ զարմանում են, որ նման խնդիր կա․․․ Ուրախ եմ, որ դուք ձեր զեկույցի մեջ դրա...

Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

Մարդ կա ամեն ինչ հասկանում է, բայց իրեն դնում է չհասկացողի տեղ, այդ մարդկանց հետ վիճելը կատարելապես անիմաստ և ախմախ զբաղմունք է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ այս...

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...