Եթե այդքան բյուջեն լցրել եք ու ամեն ինչ իդեալական է, ինչո՞ւ եք գլխով-ոտքով քաղաքացու գրպանը մտել․ Գրիգորյան

Ապր 17, 2025

«Եթե էդքան բյուջեն լցրել եք ու ամեն ինչ իդեալական է, էդ դեպքում գլխով-ոտքով քաղաքացու գրպանը մտնելը և մինչև վերջին կոպեկը քերելը ինչ նպատակ է հետապնդում»,- Աժ-ում իր ելույթի ժամանակ հարցադրում կատարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով գնաճին, հարկերի բարձրացմանն ու կոռուպցիային։

«Ասում եք՝ տգետ ենք, բայց նաև պարգևավճարներ եք ստանում, էդ ո՞ր աշխատանքի համար եք ստանում․․․200 քկմ տարածք ունենք օկուպացված, էդ նույն պատվախնդրությամբ դրա մասին խոսեք։ Նիկոլ Փաշինյանի 7-ամյա կառավարումն էս ամեն ինչով չի հիշվելու, հիշվելու է, որ Արցախ ենք կորցրել, Դադիվանք, Գանձասար, Ամարաս, սրանք են արժեքները և ոչ թե հատիկ առ հատիկ Ռենջ ռովերներն ու գարաժները, սրանք արժեքներ են որ մենք կորցրել ենք։ Հիշվելու է նրանով, որ մարդիկ իրար ատում են այսօր ՀՀ-ում, արցախցիների նկատմամբ համատարած ատելության քարոզ կա, էս ուրացումը, դավադիր ատելությունը, կորուստները, աղետը, սա է ձեր ամփոփումը և ոչ թե այն, ինչ թվերի տեսքով փորձում էիք ներկայացնել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։ Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք,...

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը. Բագրատ Միկոյան

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Աս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Նրա խոսով՝ քաղաքական...

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի դեմ այնքան լավ են պայքարում, որ բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ օֆիցիալ մուծումով: Խայտառակության ոչ պակաս խայտառակ հիմնավորումն էլ այն է, որ փող ունեցողը մեկ ա...

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։...

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է,...