Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան… սպառնալից. «Փաստ»

Մրտ 18, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի «կարկառուններից» մեկը հայտարարել է, թե սահմանային «կրակոցների» հետ կապված ադրբեջանական կողմի ապատեղեկատվական սադրանքները վկայում են այն մասին, որ… Հայաստանի համար շահավետ «խաղաղության համաձայնագիր» են իրենք բանակցել:

Բացի այն, որ նման հայտարարությունը տեղով մեկ մանիպուլ յացիա է և ի սկզբանե անվստահելի, թեկուզ հենց միայն այն պարզ պատճառով, որ դա ասողը Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ է ու ՔՊ-ի «դեմքերից», բացի այն, որ Ադրբեջանն ինքնին դրանով ցույց է տալիս, որ այդ երկիրը ամենևին խաղաղության կողմնակից չէ, առաջին հերթին մի շարք այլ հարցեր են առաջանում: Լավ, բա եթե դա այդքան ձեռնտու «համաձայնագիր» է, ինչո՞ւ են հենց փաշինյանական իշխանության ներկայացուցիչները հայ ժողովրդին սպառնում պատերազմով: Այսինքն, այնքան լավ, այնքան «խաղաղա… լավ» պայմաններ են, իբր, բանակցել թշնամու հետ, որ թշնամին՝ իր հերթին, Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն՝ իրենց հերթին, Հայաստանի ժողովրդին սպառնում են պատերազմով:

Այս վերջինն էլ իր հերթին մեկ ուրիշ խայտառակ նոնսենս է. Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդին ահաբեկում է պատերազմով: Ավելի ստույգ՝ մանիպուլացնում է: Ու ինչպե՞ս. մոտավոր այս ենթատեքստում. «Եկեք թշնամու ուզած ամեն ինչը անենք, թե չէ թշնամին հրե՜ն, կացինը սրած…»:

Ի դեպ, «նոնսենսի» պահով պետք է նկատենք, որ ահաբեկման ու շանտաժի այդ գործելակերպը Փաշինյանն արդեն կիրառել է և ոչ մեկ անգամ, այդ թվում՝ Կիրանցի հետ կապված՝ ուղիղ 1 տարի առաջ: Մեկ տարի առաջ հենց այս օրը (մարտի 18-ին) Փաշինյանն անձամբ մեկնեց Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ու սկսեց հայ մարդկանց ահաբեկել, սարսափեցնել ու հոգեբանական տեռորի ենթարկել, որ եթե Հայաստանի ու նշված բնակավայրերի անվտանգության համար կենսական տարածքները չնվիրեն հայակեր թշնամուն, ապա… մի քանի օրից պատերազմ կլինի, Թուրքիան ու Ռուսաստանը կհարձակվեն Հայաստանի վրա, և այլն:

Մեկ տարի առաջ փորձարկված ու, մեծ հաշվով, ադրբեջանական շահերի լիուլի սպասարկումն ապահոված «տեխնոլոգիան» հիմա կիրառվում է ավելի մեծ մասշտաբով:

Վաղը, հասկանալի է, կարող են նույն սպառնալիքներով նոր զիջումներ անել թշնամում: Իսկ որքան ավելի մեծ զիջումներ անի Փաշինյանը ադրբեջանաթուրքական տանդեմին, այնքան վերջինս ավելի ու ավելի ագրեսիվ է դառնալու հայ հասարակության նկատմամբ: Ի դեպ, Փաշինյանն էլ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել է

Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել է

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմի մամուլի ասուլիսը

Այս պահին Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում տեղի է ունենում թատրոնի աշխատակազմի մամուլի ասուլիսը: Աշխատակազմը գործադուլ է հայտարարել՝ Քաղաքապետարանի կողմից Պատանի հանդիսատես թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին պաշտոնից...

Տարանցիկ երկրում նմուշառումը հնարավոր է միայն եթե կա հստակ տեղեկություն, որ մեքենայի մեջ կա կոնտրաբանդա․ կոնյակագործ

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...

Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի․ Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Արշակյանին 

Այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նրա եւ Հայկ Կոնջորյանի միջեւ, որը նստած տեղից ռեպլիկներ էր անում։ «Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի»,-նիստը...

Վրաստանը տարանցիկ երկիր է և անալիզ անցկացնելու խնդիր չկա. ինչի՞ հիման վրա են պահվում մեքենաները․ արտահանման մասնագետ

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...