Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Մարգարյան փողոցում՝ Բաշինջաղյան փողոցից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը»,- ասվում է հաղորդագրությունում: