Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը  հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ․ «Հայաստան» խմբակցություն

Մրտ 21, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։

Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը  Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։

Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։

Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝  աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։

Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը  հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը։

21.03.2025

Երևան»

 

Նմանատիպ նյութեր

Եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց

Եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց

Հայաստանյան եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց։ Այս երեկո հավատավոր քրիստոնյաները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց տվեց ճանապարհը դեպի...

Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար. Արշակ սրբազան

Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, ԵկեղեցինՀայաստանյայց բոցավառվող ճրագներովդիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս ՔրիստոսիՍուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա հեռավորությունից ՏիրոջՀրաշափառ Սուրբ...

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Ավելի վաղ «Հետքը»-ը գրել էր, ՝այն բանից հետո,...

Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան

Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ճիվաղների դավադրությունը... Հայրենիքը մասնատելու ու կործանելու ամենակարճ ճանապարհը պատերազմի հերոս նահատակներին ըստ աշխարհագրության «բաշխելն» է: Ստորություն է արցախցիներին մեղադրել չկռվելու մեջ: Վաղն էլ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի...