Այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ օրերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծին, մասնավորապես ընդդիմադիրներին «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարությանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախ բազմաթիվ այդպիսի ցուցումներ է տվել, սպառնացել է դատական իշխանությանը, ամբողջ իրավական համակարգին և նրա բոլոր տիպի խոսույթի վերջնարդյունքում եղել են նաև ուժային կառույցների համապատասխան գործունեություն:
«Միևնույն ժամանակ էլ մենք պետք է հասկանանք հետևյալը՝ նախ դա երկրի ղեկավարի խոսույթ չէ, երկրի ղեկավարն իրեն սովորական փողոցային խուլիգանի նման է պահել: Հանգիստ հարց էր տրվել, որ հանրային հարթակում կան մի քանի աղմկահարույց գործեր, փոխանակ ինքը ներկայացներ, նա ինչպես միշտ, այդ ամենը փոխեց ընդդիմության վրա: Պետք է տեսնենք, որ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում, իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ որ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտության, գիտակցության մթագնություն է տեղի ունենում և այդ ամեն ինչը վերածվում է հիստերիայի և տեսաք չէ՞, որ երկրի ղեկավարը ինչպես էր ձեռք թափ տալիս»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։