Երևանում 3 անչափահաս վիճաբանել, ապա ծեծի են ենթարկել 16-ամյա տղային․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

25 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 18-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի անչափահասի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Օ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեկտեմբերի 18-ին ժամը 21։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասում Երևանի բնակիչներ 16-ամյա Է․ Յ․-ն, 15-ամյա Լ․  Ա․-ն, 15-ամյա Խ․ Ս․-ն և Գ․Օ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում, Է. Յ․-ն, Լ. Ա․-ն և Խ. Ս․-ն հարվածներ են հասցրել Գ. Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նաև հայտնել է, որ Պուտինը վաղը Կազանում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ:...

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել․ Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և,...

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս քայլը դժվար է ընկալել որպես իրավական գործընթաց, երբ այն տեղի է ունենում...

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ...