Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան․ Բայրամով

Մրտ 17, 2025

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար լուրջ խոչընդոտներ կան։

Ադրբեջանի խորհրդարանի  վերլուծական-տեղեկավական ամսագրում հրապարակած հոդվածում Բայրամովը նշել է.

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցություններում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում շարունակվող ռևանշիզմի միտումը, սահմանադրության և Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են մնալ հարաբերությունների վերջնական նորմալացման գործընթացի ամենալուրջ խոչընդոտը»։

Նրա խոսքով, այդ հարցերը, ինչպես նաև Ղարաբազյան առաջին պատերազմում անհետ կորածների խնդիրների լուծման ուղղությամվ միջազգային ջանքերի ընդլայնումը, ականազերծման աշխատանքներին աջակցությունը, «Հայաստանից վտարված մոտ 300.000 ադրբեջանցիների իրավունքների վերականգնման խնդիրը» մնում են Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում։

Նմանատիպ նյութեր

Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ. Գառնիկ Դավթյան

Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում (մեզ համար ցավոտ հիշողություններ առաջացնող մի հատվածում) տեղադրվել է անցակետ։ Անցակետը նման է 2021թ․ Գորիս-Կապան ճանապարհին ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետին, որտեղով...

Անգամ դատավորն է ընդունել, որ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր. Քրիստինե Վարդանյան

Անգամ դատավորն է ընդունել, որ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր։ Անգամ դատավորն է դա ընդունել կալանքի նիստի ժամանակ։ Ավելին, մեղադրող կողմը ստիված է եղել հրաժարվել առաջադրած մեղադրանքի պայթուններ...

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս...

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) շուրջ ստեղծված լարվածության մասին, սակայն չունի բավարար տեղեկատվություն մեկնաբանություն տալու համար։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության մամուլի...

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է 500 միլիոն դոլարի հատկացումը Ուկրաինային մինչև 2028 թվականը ռազմական օգնության համար: Համապատասխան կետը ներառվել է այդ կոմիտեի կողմից հաստատված ԱՄՆ պաշտպանության 2026 թվականի բյուջեի նախագծում։ Այս մասին ասվում է կոմիտեի կողմից...