Պաշտոնական Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին: Այս մասին իրանցի գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի Երևանը այն պայմաններում, երբ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասին հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը նոր պայմաններ է հնչեցնում և ապատեղեկատվություն է տարածում սահմանային խախտումների մասին, Միրզոյանն արձանագրեց, որ Ադրբեջանի կողմից հաստատում չի եղել փաստաթղթի ստորագրման ժամկետի և վայրի վերաբերյալ քննարկումներ սկսելու վերաբերյալ, ընդհակառակը, Բաքուն սկսել է պայմաններ առաջադրել։
«Ի՞նչ անել. շարունակել աշխատել, բանակցել և փնտրել արժանի լուծումներ, որոնք կապահովեն երկարաժամկետ խաղաղություն: Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել գործընթացում »,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով, դեռևս ըմբռնում չկա, թե որտեղ և երբ կարող է ստորագրվել փաստաթուղթը։
Մանրամասն՝ տեսանյութում: