«Երևան-Գյումրի մայրուղին երեկվա առատ ձյան տեղումներից հետո գտնվում է անմխիթար, անտեր վիճակում։ Ճանապարհը դժվարանցանելի է թե՛ Արթիկից դեպի Մարալիկի խաչմերուկ, թե՛ Մարալիկից դեպի Երևան»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մեքոնյանը՝ կոչ անելով պատկան մարմիններին անհապաղ մաքրման աշխատանքներ իրականացնել։ Հրապարակված կադրերին կից պատգամավորը գրել է․ «Անտերությունը հո պոզով-պոչով չի՞ լինում»։
Դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
«Եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել ու այս մարդը ամեն տեղ, որտեղ գնում է մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է՝ «բանի տեղ մի դրեք,...




