ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրելով. «Երբ ադրբեջանցիները մեղադրում են քեզ՝ Փաշինյանին քննադատելու համար….»:
Նշենք, որ այսօր Արցախյան շարժման 38-ամյակն է, որի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագորղների հետ զրույցում ասել էր. «Դա մի ամբողջ սերնդի պայքար ու հաղթանակ է եղել: Արցախյան շարժումն ասում է՝ պայքարող ազգը հաղթում է, խոնարհաբար գլուխը ուրիշի յաթաղանի տակ դնող ազգը՝ կործանվում»:
Ադրբեջանական մամուլը արագ տարածել է պատգամավորի խոսքը:






