ԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը․ «Հրապարակ»

Ապր 11, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երեւանի պետական համալսարանը՝ հայտարարելով․ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետեւիցդ»։ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է՝ նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։

Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը տարեվերջին այցելել էր ԵՊՀ` հանդիպել Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների հետ, դասախոսություն կարդացել` Խորենացու «Ողբից» ընթերցելով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, թե վարչապետի կինն արդեն համալսարանականներին է կրթում:

Պարզվում է` Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ մայր բուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել, եւ ԵՊՀ-ն «կրթելը» դարձել է տիկնոջ չիրականացած երազանքը։

Ըստ այդմ, ԵՊՀ դասախոսական կազմի համար Փաշինյանի երեկվա հայտարարությունն անակնկալ չի եղել, նրանք ավելի վաղ են սպասել, որ իրենց «հանդուգն» մերժումն անպատասխան չի մնալու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գնահատական կլինի․ Ավինյանը՝ թաղապետարանում ծեծկռտուքի մասին

Գնահատական կլինի․ Ավինյանը՝ թաղապետարանում ծեծկռտուքի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 3-ին, խուսափեց պատասխանել Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին: Լրագրողների հարցերին ի պատասխան Ավինյանը կարճ պատասխանեց. «Գնահատական կլինի»: Ավինյանը նաև անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը:...

Սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության հարցում. Արման Թաթոյան

Սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության հարցում. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի  և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ․ «Քննարկեցինք հարցեր,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան

Այս պահին Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան՝ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով։ Միջոցառման հատուկ հյուրերն են՝ Ռուսաստանի...

ՀՀ-ում ԵՄ դրտորդ է մահացել

ՀՀ-ում ԵՄ դրտորդ է մահացել

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։ «Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա...

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Վանք գյուղի զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Վանք գյուղի զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը

Ադրբեջանցիներն ավերել են  օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։ «Բարբարոս...