ԵՄ երկրների դեսպանները չեն կարողանալու չնկատելու տալ այս լկտի խախտումները․ Լևոն Քոչարյան 

8 Սեպտեմբերի, 2026

«Ես, օրինակ, փորձում եմ պատկերացնել՝ ի՞նչ կլիներ և ի՞նչ կանեին եվրոպական կառույցները, դեսպանատները, եթե, օրինակ, 10 կամ 20 տարի առաջ երկրի առաջին դեմքը կանգներ և ասեր՝ «Այս մեկը պետք է նստի», «էս մեկին պետք է ունեզրկեմ», «դու ինչո՞ւ չես զոհվել»։ Մի խոսքով՝ այս ամբողջը, ինչ ինքն անում է, և հետո այդ հայտարարություններին հետևեին հենց այդ գործողությունները։ Կարող ենք բոլորս շատ լավ պատկերացնել, թե ինչ կանեին այդ կառույցները։

Հիմա չկա արձագանք։ Զրո արձագանք, ուղղակի զրո արձագանք։

Այսինքն՝ այն իշխանությունը, որը թվում է, թե ամենաշատն է փորձում դառնալ ԵՄ անդամ, նույնիսկ օրենք են ընդունել, բայց ժողովրդավարության և օրենքի այս կարգի խախտումները կարծես այդ մարդիկ չեն նկատում։

Մենք մշտապես այս հարցերը բարձրաձայնում ենք։ Մասնավոր զրույցներում, իրենց հետ հանդիպումների ժամանակ շատ հաճախ կիսում են այդ մտահոգությունները, բայց հանրային որևէ արձագանք չի լինում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...