Վիետնման կատարած այցի մեկնարկին՝ ինքնաթիռում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կնոջից ստացած ապտակի կադրերն արագորեն տարածվեցին համացանցում։ Ելիսեյան պալատը նախ հերքեց տեսանյութի իսկությունը, սակայն կարճ ժամանակ անց տեսանյութի առաջացրած աղմուկի պատճառով նրանք ստիպված եղան փոխել իրենց դիրքորոշումը։
Միջազգային մամուլի փոխանցմամբ, նախագահի մտերիմներից մեկը տեղի ունեցածը որակել է որպես զույգերի միջև տեղի ունեցող տիպիկ վեճ։
Ավելի ուշ Մակրոնի մերձավոր շրջապատն առաջարկել է այլ տարբերակ՝ նշելով, որ դա այն պահն էր, երբ «նախագահը և նրա կինը վերջին անգամ հանգստանում էին ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։ Նա նաև նշել է, որ տեսանյութի հետ կապված բացասական մեկնաբանությունների մեծ մասը գալիս էր Ռուսաստանին բարեկամ շրջանակներից։