Եկեղեցուն բարոյական դասեր տալու փոխարեն կառավարությունը պետք է երկրի սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովի․ հայտարարություն

Հնս 18, 2025

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել․

«Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության և աշխարհասփյուռ հայոց քրիստոնեության միասնականության դեմ։

Հայաստանի Հանրապետության անվտանգային և տարածաշրջանային այս տագնապալի շրջանում նման պառակտիչ ու կործանիչ արշավ նախաձեռնելը թուլության և կարճատեսության նշան է։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ներքին կանոնադրական հարցերը արծարծվում ու լուծվում են միայն եկեղեցական համապատասխան մարմիններում:

Ցավալի է, որ Հայաստանը նման քայլերով սրընթաց հեռանում է Եվրոպական Միության ժողովրդավարական սկզբունքներից՝ հիմնված պետության ու եկեղեցու տարանջատման վրա և դրանով վնասում իր իսկ որդեգրած դեռևս փխրուն ու դեռահաս ժողովրդավարության զարգացմանը։

Հայոց Եկեղեցու ինստիտուցիոնալ կարգավիճակը անձնավորելու, աշխարհիկ իշխանությունների կողմից Եկեղեցուն բարոյական դասեր տալու անհարիր ու անհեթեթ փորձերի փոխարեն կառավարությունը պետք է իր բոլոր ուժերը կենտրոնացնի արտաքին քաղաքական վտանգներն ու աղետները փարատելու և երկրի սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու վրա։

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ և իր զորակցությունն է հայտնում Ս. Մայր Աթոռին` կոչ անելով Հայաստանի Հարապետության իշխանություններին ձեռնպահ մնալ հայ հասարակության բևեռացումը խորացնող յուրաքանչյուր անզգույշ ու անխոհեմ քայլից»:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն ուզում էր քվեարկել Արթուր Սարգսյանի կալանքի հարցը՝ առանց քննարկելու

Լենա Նազարյանի պատգամավոր ամուսինը, որը խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի նախագահն է, խորհրդարանի ամբիոնից հայտնեց, որ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն...

Հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ ԵՀԽ

Հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ ԵՀԽ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ․ «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների...

Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ում ներկաները ողջունեցին ծափերով։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո...

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին: Նրա խոսքով՝...

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և...