Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը․ «Փաստ»

Մրտ 25, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմեն Մելիքբեկյանի՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ-ոքի է խաղացել նույնքան անգամ և պարտվել է 30 խաղում: Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտությունից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին երեք տարում: Այսինքն, 2020-2021 թվականներին փաստացի իներցիայով արձանագրվել են փոքրիշատե բավարար արդյունքներ, իսկ այս ֆեդերացիայի ղեկավարման արդյունքներով ունեցել ենք տոտալ ձախողում, գումարած՝ խայտառակ արդյունքներ: 2022 թվականից մինչ այս պահը (ներառյալ վերջին երկու խաղը) Հայաստանի ընտրանին խփել է 26 գոլ և սեփական դարպասն ընդունել… 74-ը:

Այս ամենին գումարած՝ թիմում անընդհատ անառողջ մթնոլորտ է, պարբերաբար կոնֆլիկտներ են առաջանում մարզիչների և ֆուտբոլիստների միջև: ՄիաժամանակՀՖՖ ղեկավարությունը տոտալ կոնֆլիկտի մեջ է գրեթե ողջ ֆուտբոլային հանրության հետ՝ ակումբներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, երկրպագուներ:

Թվում էր՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումներից հետո ՀՖՖ նախագահն ու ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը պետք է հրաժարական ներկայացնեին: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ տոնայնությամբ նման պահանջ է դրել դեռևս երևանյան խաղից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ընթանում է նրան համոզելու գործընթաց, այդ թվում՝ շահարկվում է U20 աշխարհի 2029 թ. առաջնությունը երկու երկրում անցկացնելու՝ Վրաստանի հետ համատեղ հայտի հանգամանքը, չնայած նրան, որ դա որևէ կերպ կապված չէ Մելիքբեկյանի հետ, ավելին, նրա գործոնը, ի մասնավորի՝ հենց բոլորի հետ կոնֆլիկտ ունենալու հանգամանքը կարող է խանգարող լինել: Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, աշխատեցվում է «պահեստային» տարբերակը, որ գոնե այդ հրաժարականը լինի մի քիչ ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 3-ից հետո, երբ տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 49րդ Կոնգրեսը։ Բանն այն է, որ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է, և մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում:

Թե ինչ վերջնական որոշում ունի Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները տեղյակ չէին: Սակայն մեզ փոխանցեցին, որ նա իր թիմին հանձնարարել է քննարկումներ սկսել ֆուտբոլային հանրության, այդ թվում՝ երկրպագուներին ներկայացնող շարժման հետ՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու հետ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Տարանցիկ երկրում նմուշառումը հնարավոր է միայն եթե կա հստակ տեղեկություն, որ մեքենայի մեջ կա կոնտրաբանդա․ կոնյակագործ

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...

Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի․ Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Արշակյանին 

Այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նրա եւ Հայկ Կոնջորյանի միջեւ, որը նստած տեղից ռեպլիկներ էր անում։ «Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի»,-նիստը...

Վրաստանը տարանցիկ երկիր է և անալիզ անցկացնելու խնդիր չկա. ինչի՞ հիման վրա են պահվում մեքենաները․ արտահանման մասնագետ

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...

Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին

Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղած բաց նամակում տարակուսանք է հայտնել ամերիկյան կողմի լռության համար վրաց-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորման և ռազմավարական գործընկերության վերականգնման առնչությամբ։...

Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան․ Թագուհի Թովմասյան

Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան․ Թագուհի Թովմասյան

Այստեղ նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որի կինն աշխատում է «Հայփոստ»-ում, 2021-ին թվականին նրա տարեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, 6.8 միլիոն դրամ էր, այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին...