Խուլիգանական դրսևորումների հեղինակները հենց իշխանության ներկայացուցիչներն են՝ քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահով. ՀժՄ

13 Նոյեմբերի, 2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները:

Ամենևին չխրախուսելով և դատապարտելով հայհոյանքը հանրային խոսքում՝ պետք է նշել, սակայն, որ հայհոյանքի ու խուլիգանական դրսևորումների հեղինակները, այդ թվում՝ իրենց իսկ հորինած ու քրեականացրած հոդվածի դիսպոզիցիայի շրջանակներում, հենց իշխանությունն է՝ իր՝ քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահով ու իր սոցցանցային էջը 2018 թվականից սկսած հայհոյախոսության հարթակի վերածած վարչապետով:

Տեղին է նշել, որ արդեն 7 տարի՝ իշխանության գալու օրվանից, այս իշխանությունն աչքի է ընկել ընդդիմախոսների հասցեին հնչեցրած սանձարձակ սպառնալիքներով ու լկտի հայհոյանքներով. «ականջներդ, լեզուդ կկտրեմ», «կփռեմ ասֆալտին», «բորդյուր կլիզեք ու ասֆալտ կուտեք», «կծեփեմ պատերին», «ձեզ սպասվում է ասֆալտի դիետա», «կշինեմ»… Սրանք 2021թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մուրճով գնացող ու ընդդիմադիրներին լկտի բառապաշարով սպառնացող իշխանության ոչ նորմատիվային խոսույթի ոչ լրիվ ցանկն է:

Հիշեցնենք, որ Հայաստանում քաղաքական և քրեական հետապնդումների են ենթարկվում նաև շարքային քաղաքացիները՝ սոցիալական ցանցերում (Ֆեյսբուքում, ևս) ոչ իշխանահաճո գրառումների համար:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հանրային հարթակից առհասարակ բացառել հայհոյանքը, իսկ իրավապահներին՝ իրավիճակը գնահատել ադեկվատ, գործել օրենքի շրջանակներում ու առնվազն պահելով արդար դատաքննության ու օրենքի հավասարության սկզբունքը:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգ հնչեցնելով՝ արձանագրում է.  քրեական փաթեթավորմամբ քաղաքական այս հետապնդումները, բռնաճնշումները, տեռորն ու ամենաթողությունը, ցուցադրական ձերբակալություններն ու դրանք նկարահանելն ատելություն, անհանդուրժողականություն սերմանող քայլեր են, հասարակությունը պառակտող  գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն ազատ խոսքի և կարծիքի արտահայտման դեմ, այլև նպատակ ունեն հասարակության մեջ տարածել վախի մթնոլորտ ու ահաբեկել մարդկանց:

Հայաստանի իշխանությունների նման գործողությունները, յուրայինների, իրենց թիմակիցների լիակատար անպատժելիությունը, «բեսպրեդելը» շատ վտանգավոր զարգացումների կարող են հանգեցնել:

Միջազգային մեր գործընկերներին՝ լրագրողական, խոսքի ազատության, մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, դիվանագիտական կառույցներին կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը, հետևողական լինել և կանխել ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների, այլակարծության, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները, աչք չփակել ընտրովի արդարադատության և կրկնակի ստանդարտների պրակտիկայի վրա:

 

 

Նմանատիպ նյութեր

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու...

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումը՝ հիմնավորելով, թե այս փուլում ակցիաներ անելը նպատակահարմար չեն գտնում, բայց առաջիկայում որոշակի քայլեր ձեռնարկելու ենք, որովհետև ամեն օր արցախցիների սոցիալ տնտեսական վբիճակն ավելի ծանր է դառնում»,- Եռաբլուրում ասաց...

Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան

Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան

Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ...