Խոշոր վթարի մասնակից է դարձել կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Ապր 13, 2025

Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

«Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից վարորդներից Ա Բալդրյանը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի և ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդներից Հ. Ջոմարդյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ և դժբախտություն. Զախարովա

Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ և դժբախտություն. Զախարովա

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ և դժբախտություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ...

Լեհաստանի Սեյմը հարգանքի տուրք է մատուցում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

Լեհաստանի Սեյմը հարգանքի տուրք է մատուցում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում գրել է. «2005թ․ ապրիլի 19-ին Լեհաստանի խորհրդարանը՝ Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանությունը: «Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի...

Դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. Փաստաբան

Դրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. Փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, անդրադառնալով Ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի դրոշն այրելու շուրջ քննադատաություններին, գրում է. «1984թ. օգոստոսի 22-ին 28-ամյա ամերիկացի Գրեգորի Լի Ջոնսոնն ի նշան Ռեյգանի դեմ բողոքի այրեց ԱՄՆ դրոշը: Այդ արարքի համար Տեխասի...

Թուրքիան ու Ադրբեջանը հետևողականորեն 110 տարվա ընթացքում մեզ դուրս են մղում մեր տնից՝ կոտորելով. Արման Աբովյան

Թուրքիան ու Ադրբեջանը հետևողականորեն 110 տարվա ընթացքում մեզ դուրս են մղում մեր տնից՝ կոտորելով: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց...