Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազան

20 Դեկտեմբերի, 2025

Միքայել Սրբազանի նամակը՝ հիվանդանոցից

Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են` տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման:

Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որում` կրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին:

Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»: 

Մեր հիացմունքն ենք հայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանությանը` եպիսկոպոսներին և վարդապետներին, քահանայից դասին, սարկավագաց և մեր հավատավոր և հավատարիմ ժողովրդին:

Մնացեք ամուր և զորավիգ եղեք ձեր Մայր եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին:

Խավարը կանցնի, լույսը կրկին կհաղթի:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Նմանատիպ նյութեր

Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան

Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս օրերին մինչ մենք զբաղված էինք ներքաղաքական իրադարձություններով, Ստամբուլում եռակողմ հանդիպում էր Թուրքիայի -Ադրբեջանի- Վրաստանի միջև։ Ստորագրվեց փաստաթուղթ, որը նաև Հայաստանի տարածքին...

Ադրբեջանցիները մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով․ Արման Աբովյան

Ադրբեջանցիները մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանական նազիր-վեզիրներից մեկը, առանց որևէ բանական կաշկանդվածության, հայտարարեց, որ եթե ռուսները բարձրացնեն գազի գինը, ապա Հայաստանը գազ կգնի Թուրքմենստանից, Իրանից կամ Ադրբեջանից (ընդ որում՝...

Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան

Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան

Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է․  Համատարած կեղծված ընտրությունների, ժողովրդավարական սկզբունքների տապալման և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեների գողության՝ ՔՊ-ին բոնուս պարգևելու փորձի վերաբերյալ․ Խստագույնս դատապարտելի է անցկացված...

Հրդեհ՝ Բաղրամյան գյուղում․ կանխվել է տարածումը

Հրդեհ՝ Բաղրամյան գյուղում․ կանխվել է տարածումը

Հունիսի 13-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների...

Ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը

Ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը

Վարչական դատարանում այսօր ավարտվել է ընդդեմ ԿԸՀ-ի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերի քննությունը։ Ինչպես հայտնել ենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վիճարկվում են ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության...