«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏ». ՔՊ-ական զառանցանք․․․․․ Արթուր Խաչատրյան

Ապր 23, 2025

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլն ու նիկոլականները, ոգևորության պահին, հայտարարում են, թե Հայաստանի վերանկախացումից ի վեր մեր երկրի միակ հաջողությունը Կիրանցի հատվածում կառուցած պատն է։ Այն, որ նիկոլն ու նիկոլականները հպարտանալու ոչինչ չունեն, անվիճելի փաստ է։ Իրենք կործանել են 1990 թվականի օգոստոսի 23-ից ի վեր արձանագրած մեր բոլոր հաջողությունները․ Արցախը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածաշրջանային գործոնի հանգամանքը․․․ Ի՞նչ են բերել։ Մահ, ավեր, կորուստներ, ներքին ատելություն ու արտաքին արհամարհանք։ Մի քանի մետրանոց բետոնից պատ են կառուցել, մի քիչ ավելի երկար մետաղական ցանկապատ ու ուրախանում են։
Իրենք կարող են սեփական ծանծաղամտությամբ կամ ծակ գուլպաներով ուրախանան, իրենց գործն է։ Բայց մարդկանց մոլորեցնում են, թե այդ պատը խորհրդանշում է անխախտ սահմաններ և խաղաղության դարաշրջանը։ Զառանցանք․․․․ Պատ են կառուցում ու ասում են, թե «խաղաղության դարաշրջան» են կերտում։ Պատ և խաղաղություն․․․ Մարդկության պատմության ընթացքում երկրների սահմաններին պատեր կառուցվել են։ Կառուցվել են թշնամուց պաշտպանվելու համար։ Չինական մեծ պատը կառուցվեց, որ Չինաստանը պաշտպանվի հյուսիսի քոչվոր ցեղերի հարձակումներից։ Ֆրանսիան Մաժինոյի գիծը (պատը) կառուցվեց, որ պաշտպանվի Գերմանիայից։ Բեռլինում պատ կառուցվեց, որ բեռլինցիները չփախնեն թշնամական Արևմտյան Բեռլին։ Իսրայելը պատ է կառուցել Պաղեստինի հետ Կանաչ գծի երկայնքով և Արևմտյան ափի տարածքում։ Իրենք ասում են, որ պաշտպանվեն պաղեստինցիներից։ Պաղեստինցիները պատը կոչում են Ապարտեիդի պատ և հայտարրաում են, որ դրանով Իսրայելը ձգտում է բռնազավթել Արևմտյան Ափի մի հատվածը։ ՄԱԿ-ը, Հաագայի դատարանը դատապարտել են Իսրայելի կողմից պատի կառուցումը։ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով է ցանկանում պատ կառուցել, որ կանխի ապօրինի ներգաղթը Միացյալ Նահանգներ։
Պատը, պարիսպը երբեք, կրկնում եմ՝ երբեք խաղաղություն ու բարիդրացիություն չեն խորհրդանշել։ Իսկ Նիկոլը պատ է կառուցում ու հայտարարում, որ խաղաղություն է կերտում, ու որ այլևս Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու։ Բա որ խաղաղություն է լինելու, պատ ինչու՞ ես կառուցում․․․
Պատը, որ ինքը կառուցեց, ողբի պատ է։ Պատ ողբերգության, ողբերգության, որ Նիկոլն ու նիկոլականները բերեցին մեր ազգի գլխին։ Իրենց կառուցած պատը, ո՛չ խաղաղություն է խորհրդանշում, ո՛չ ինքնիշխանություն այլ պարտություն ու նվաստացում։ Եվ հպարտանալով այդ պատով, իրենք հպարտանում են իրենց գործած նախճիրով։
Հ․Գ․ Arsen Torosyan, եթե իմ գրածին ես արձագանքում, ինձ tag արա, որ իմանամ ինչ ես գրում։ Թե չէ գող գող գալիս, գող գող գնում ես։ Դու էլ շատ լավ գիտես, որ պետական այցով քո կուսակցության ղեկավարին ոչ մի տեղ չեն սպասում (առնվազն Չինաստանի տրամաչափի երկրներում), դու էլ գիտես, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ Սպիտակ Տանը չի ընդունել։ Ու դու էլ գիտես, որ Վենսի հետ «հանդիպումն» ընդամենը photo opp էր: Դու էլ գիտես, որ Նիկոլն ԱՄՆ-ում ազգային նախաճաշի բացմանը ելույթ չի ունցել, ստել է։ Ու դու էլ գիտես, որ ինքն արդեն ճաք տված մի քանի մետրանոց պատով է հպարտանում, որովհետև ուրիշ հպարտանալու պատճառ չունի։ Գիտես, բայց լռում ես․․․

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...