Խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է․ Ալիև

Ապր 9, 2025

«Խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, երբ դա արվի, և խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, այն ժամանակ Հարավային Կովկասի համար որևէ խոչընդոտ չի լինի՝ փորձելով դառնալ ինտեգրված տարածաշրջան։

«Կարծում եմ, որ սա կարող է շահեկան իրավիճակ լինել հարավկովկասյան երեք երկրների համար։ Իրատես լինելով, իհարկե, չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ։

Սա անիրատեսական է, և նույնիսկ ինչ-որ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է։ Բայց մենք պատրաստ ենք փոքր քայլեր սկսել՝ վստահություն ստեղծելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ վերջին շրջանում որոշակի նախաձեռնություններ են եղել, և իրենք կսպասենք հայկական կողմի դիրքորոշմանը

Ալիևը նաև ասել է. «Եթե ​​Ադրբեջանի և  Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվի, ապա, իհարկե, համագործակցություն սկսելու համար որևէ խոչընդոտ չի լինի։

Կարծում եմ, որ չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ, կրկին, խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և իրենց սահմանադրության առումով»։

 

Նմանատիպ նյութեր

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

  2025 թվականի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) կավարտի Ադրբեջանում իր գրասենյակի աշխատանքը։ Երկրում իր 30-ամյա ներկայության ընթացքում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու...

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ...

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Այսօր ձերբակալվել է  ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։ Դանիելյանին մեղադրում են աշխատակիցների անուններով պարգևավճարներ դուրս...

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Մարչել Չիոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից։ Մարչել Չիոլակուի խոսքով՝ եվրոպամետ իշխող կոալիցիայի նպատակներից...

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ վարչակազմը 1,000-ական դոլար կվճարի այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնությամբ։ Այս մասին ըստ Politico պարբերականի՝ ասվում է երկրի ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ վճարումը ստանալու...