Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը՝ CNN-ին

Մրտ 18, 2025

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ին՝ ընդգծելով, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում:

«Մեղադրանքները, որոնք առաջադրվել են Ռուբեն վարդանյանին մեկ տարվա ձգձգումներից և կալանքի ժամկետների երկարացումներից հետո, ըստ էության, ամեն ինչի մասին են: Փաստորեն, կա 42 մեղադրանք, որոնցից շատերը վերաբերում են մինչև Ղարաբաղ նրա մեկնելը՝ հասնելով 1980-ականների վերջ, երբ նա Մոսկվայում ուսանող էր: Այսպիսով, սա կեղծ դատավարության և նրան հնարավոր բոլոր մեղադրանքները ներկայացնելու փորձ է։ Նրա դեմ հարուցված քրեական գործը 25,000 էջ է, գրված է մի լեզվով, որը նա չի հասկանում, ընդ որում՝ առանց թարգմանության: Այսպիսով, ըստ էության, նրան առաջադել են մեղադրանքներ, որոնք նա չի հասկանում, բերել են ինչ-որ ապացույցներ, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից»,- ասել է Աֆեյանը՝ պատասխանելով CNN–ի մեկնաբան Պաուլա Նյուտոնի այն հարցին, թե ի՞նչ  է նրան հայտնի Վարդանյանին առաջադրված մեղադրանքների մասին։

Նրա խոսքով՝ Վարդանյանի հացադուլի նպատակը կեղծ դատավարությանը մարդկանց ուշադրությունը հրավիրելն էր, քանի որ ի վերջո, եթե սա լիներ բաց դատական գործընթաց, նա կպաշտպաներ իրեն․

«Ինչ վերաբերում է վիճակին․ նա դիմանում է իր նկատմամբ վատ վերաբերմունքին, եղել են խոշտանգումների դեպքեր։ Սա շատ բարդ գործընթաց է և, ցավոք, այսօրինակ երկրներում սա սովորական երևույթ է»։

Աֆյանը խոսել է նաև խաղաղության պայմանագրի մասին։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա հավատում է, որ մենք կտեսնենք այս տեսակի խաղաղության գործարքի վերջնականացումը, և ի՞նչ է դա նշանակելու գերիների ազատ արձակման համար, Նուբար Աֆեյանը պատասխանել է․

«Տեսեք, կա պարտադրված խաղաղության համաձայնագրերի երկար պատմություն, որոնք կնքվել են ռազմական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո։ Այդպիսի համաձայնագրերը ցավոք երկար կյանք չեն ունենում։

Որպես սփյուռքահայ, ով 25 տարի բազմաթիվ գործեր է արել՝ օգնելով Հայաստանին զարգանալ ու հասնել անվտանգության ու բարգավաճման ավելի բարձր մակարդակի, պետք է ասեմ, որ թեև ես շատ կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, բայց այն պետք է լինի իսկական խաղաղության համաձայնագիր:

Հարցեր են բարձրացվում այն մասին, թե արդյո՞ք սա երբևէ կստորագրվի, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործում է այս պատերազմը կամ այս հակամարտությունը ներքին նպատակներով, ու այդ ընթացքում այնտեղ ճնշում է ազատ արտահայտման բազմաթիվ դրսևորումներ: Իրականությունն այն է, որ այս համաձայնագիրը կարող է չստորագրվել, և եթե ստորագրվի, եթե այն բացառի բանտարկյալների ազատ արձակումը, ես չեմ կարծում, որ համաձայնության արժեքը թղթից ավելին կլինի»։

Նմանատիպ նյութեր

Նոր Նորքի թաղապետը դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ դաժան ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Արթուր Չախոյանը, մինչ այդ, Մասիվի թաղապետին  զգուշացրել էր, որ գնում է մասնակցելու...

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքի ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա,  հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:...

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը։ Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց։ Երևանի կանաչապատումը, ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումը, թանկացվող...

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։ Նախնական տվյալներով, զոհեր չկան։ Հրդեհի բռնկման...