Օրենքի նախագծով առաջարկվում է 24 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայության անցնելու դեպքում վճարելով 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան օրինագիծը։
Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանվում է 37 տարի։
«Մինչև 18 տարին և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24 ամսյա զինվորական ծառայությունը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայության։ Իսկ այդ ժամկետով ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն»,-հայտնեց պաշտպանության նախարարը։
Նոր նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ։
Մանրամասն՝ տեսանյութում։