Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները

Ապր 15, 2025

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ասադովին Ադրբեջանի կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը: Նրանք ընդգծվել են միջին միջանցքի կարևորությունը, քննարկել  բեռնափոխադրումների հնարավորությունների մեծացմանն առնչվող հարցեր՝ հիմնական ուշադրությունն ուղղելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և տարածաշրջանային համատեղ նախագծերի զարգացմանը:

Կողմերը կարևորել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց

Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց

Այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍՊԱՅԿԱ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում...

Փաշինյանը կառավարության նիստում մտավ «ճշտի ասպարեզ»

«Պետք ա սև շոր հագնես, ծիծակ կոշիկներ հագնես, որվհետև դրանից դուրս կասեն՝ էս ինչի ա սենց»,- այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկաներին զբաղեցնելով «ճշտի դասերով» և հերթական անգամ քննարկելով, թե որքան «սխալ»...

49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով

49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով

Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 2025 թվականի պետբյուջեով նախա­տեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու...

Բոլոր խնդիրները «լուծելուց» հետո Փաշինյանն անցել է երեխաներին քֆուր սովորեցնելու թեմային

«Տենց էլ չեմ կարողանում հասկանամ՝ որտեղից ա ծագում և ինչից ա գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորցնելու մշակույթը։ Տանը հյուրեր են հավաքվում, մեկ էլ՝ արի-արի հլը, ասա՝ բանին, տատիկին ինչ ես ասել»,-...

Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու. Գևորգ Ստեփանյան

Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևան քաղաքում կառավարման «խորը» ճգնաժամ է։ ՔՊ ու հանրապետություն քույր կուսակցությունները միասին չեն կարողանում կյանքի կոչել «իշխանության» նախագծերը։ Երեկ հերթական անգամ...