Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան

Ապր 16, 2025

Վրաստանի նախագահը Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Երևանում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Այս օրերին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։

«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նմանատիպ նյութեր

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը:...

Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Այս մասին տեղեկացնում է արտգործանախարության կայքը: Նախարար Միրզոյանը...

Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը փոխանցել է քաղաքացիների  բողոքն ու ահազանգը․ «Շենգավիթ վարչական շրջան, կանգառների կահավորման բացակայության պատճառով  մարդիկ տեղ չունեն նստելու,  ստիպված...

Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ նոր դեսպան ունենք

Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ նոր դեսպան ունենք

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մարիամ Գևորգյանին Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի...