Վրաստանը այս քայլով հաճոյանում է թուրք–ադրբեջանական զույգին․ Գագիկ Մակարյան

21 Մայիսի, 2025

Չի բացառվում, որ եթե Ադրբեջանը անընդհատ գրոհում է մեր հանքարդյունաբերության վրա, շրջակա միջավայրի պատճառաբանություններով, Վրաստանի միջոցով էլ հիմա գրոհում են մեր կոնյակագործության և խաղողագործության վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայ–բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գագիկ Մակարյանը։

«Ես կարծում եմ, որ մեր պետական մարմինները, որոնք միշտ խոսում են այն մասին, որ պետք է հարկատուներին հարգել, սա այն կոնկրետ դեպքն է, որ պետք է հարկատուներին հարգել և հարկատուներին շահերը պաշտպանել։

Պետք է լսելիությունը դարձնել պետական մակարդակով, որովհետև միայն միտինգների մակարդակով խնդիրը կարող է ձգձգվի և ինքը իրեն մարի։ Պետությունը պետք է կանգնի իր հարկատուի կողքին, իր արտադրողի կողքին, իր քաղաքացու կողքին, որոնք աշխատում են այդ գործարաններում։ Դա կարևոր գերակա ճյուղ է, արտահանման ճյուղ է»,– հայտարարեց Գագիկ Մակարյանը։

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ  Վրաստանը արտահանում է մոտավորապես 250 միլիոն դոլարի գինիներ և կոնյակ. «Կոնյակը ընդամենը կազմում է 1.5 միլիոն շիշ, որը շատ փոքր թիվ է։ Հայաստանի կողմից կոնյակի արտահանման ծավալը կազմում է 20-25 միլիոն շիշ։ Վրաստանի այս գործելակերպը և առավել որ նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերը ուսումնասիրում է, նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները, թե որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, և այդ ամբողջ ինֆորմացիան ես ենթադրում եմ որ վաղը մյուս օրը փոխանցելու են իրենց կոնյակագործներին և փորձելու են այս շուկան խաթարելով գրավել աստիճանաբար։ Սա տեռոր է, տնտեսական տեռոր է ուղղակի Հայաստանի կոնյակագործության հանդեպ»։

 

Նմանատիպ նյութեր

Դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

  «Եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել ու այս մարդը ամեն տեղ, որտեղ գնում է մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է՝ «բանի տեղ մի դրեք,...

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի...

Մարդը եկել է, ձեզ ասում է՝ ինձ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ․ Իշխան Սաղաթելյան

  «Առաջին օրվանից ձեզ բոլորին մի բան ենք փոխանցում, որ այս ընտրությունները հերթական և սովորական ընտրություններ չեն, սրանք մեր երկրի ճակատագրի հետագա ընթացքի համար ունեն շատ կարևոր նշանակություն և, եթե մենք, մեր ժողովուրդը այս...

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ «Կատարվել են ուսումնասիրություններ՝ այլ ճակատներ բացելու վերաբերյալ, որտեղ հակառակորդը նվազագույն փորձ ունի և որտեղ նա կլինի չափազանց խոցելի, և դրանց...

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝  միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը...