Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ուսուցիչներին տարակարգի գումարների մի մասն է տրվել
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, ովքեր տարակարգով որակավորում են ստացել, լրագրողիս բողոքել են, որ հունվար ամսվա համար նախատեսված, տարակարգով տրվող գումարների մի մասն է իրենց փոխանցվել։ Տարակարգ ունեցող տարբեր դպրոցների ուսուցիչներին նրանց հասանելիք գումարի տարբեր չափը՝ հասանելիքի 35֊60 տոկոսն է փոխանցվել, ուսուցիչները չգիտեն, թե դա ինչ տրամաբանությամբ է արվել։ Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մարզի ավագ դպրոցներում տարակարգով նախատեսված գումարներն, ի տարբերություն Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցների, ամբողջությամբ փոխանցվել են։ Տավուշի ուսուցիչները դժգոհում են, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգևատրելու համար պետբյուջեում գումար կա, իսկ տարակարգով նախատեսված ուսուցիչներին վճարելու համար գումար չկա»: