S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարեց ՀՆԱ-ի հետ կապված ուկրաինական արժեթղթերի դեֆոլտի մասին։
Կիևը պետք է 670 միլիոն դոլարի վճարում կատարեր հունիսի 2-ին, սակայն վճարումը այդպես էլ տեղի չունեցավ։ Վերլուծաբանները վստահ են, որ Ուկրաինան չի կարողանա մարել պարտքը նույնիսկ 10-օրյա ժամկետում։
«Այս կապակցությամբ մենք իջեցրել ենք ՀՆԱ-ի հետ կապված արժեթղթերի թողարկման վարկանիշը «CC»-ից մինչև «D» (դեֆոլտ)»։