Ուկրաինական զորքի՝ զենքերը վայր դնելու առաջարկի ժամկետը շուտով կսպառվի․ Պեսկով

Մրտ 15, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը դեռ ուժի մեջ է, սակայն շուտով ժամկետը կսպառվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

Նախօրեին հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ, պատասխանել է Կուրսկի մարզում ուկրաինական զորքերին խնայելու` Թրամփի կոչին։ ՌԴ նախագահը նշել էր, որ զենքերը վայր դնելու և հանձնվելու դեպքում նրանց հանդեպ արժանապատիվ վերաբերմունքը երաշխավորվում է։

Ավելի ուշ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սոցկայքի իր էջում գրել էր, որ «եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն»։

 

Նմանատիպ նյութեր

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքի ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա,  հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:...

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը։ Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց։ Երևանի կանաչապատումը, ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումը, թանկացվող...

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։ Նախնական տվյալներով, զոհեր չկան։ Հրդեհի բռնկման...

Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. «Ժողովուրդ»

Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել...