«Դուք համարո՞ւմ եք, որ հնարավոր է այս պայմաններում արդար և անկախ գործի քննություն տեղի ունենա՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազը բացահայտ կերպով առաջնորդվում է ՔՊ-ի խմբային ու խմբակային շահերով, հաշվի առնելով, որ ԲԴԽ նախագահն ազատվում է վարչապետի մեկ «սմս»-ով, հաշվի առնելով, որ տասնյակ գործեր կան քննչականում, որոնք քննվում են բացահայտ երկակի ստանդարտներով, հաշվի առնելով, որ վերջերս այդ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը բացահայտ սպառնում էր բոլորիս ԱԱԾ պադվալներով»,- Ազգային ժողովում նման հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով Արծվիկ Մինասյանին։
Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց․ «Ես, իհարկե, ոչ միայն չեմ հավատում, այլ գրեթե համոզված եմ, որ շատ դեպքերում ուղիղ քաղաքական պատվեր է կատարվում»։
Մանրամասն՝ տեսանյութում։