Ովքեր դուրս կմնան ՔՊ-ից․ «Հրապարակ»

Ապր 4, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաեւ նոր վարչություն կընտրեն: Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձեւավորվի։

Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը, ի դեպ, վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը, ըստ ՔՊ մեր աղբյուրի, սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է եւ Կոտայքի մարզի տեր-տնօրենն է դարձել, ու նրանից «դոշ են թափ տալիս» բոլորը:

Թերեւս չի լինի նաեւ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի թոշակառու մոր շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց: Արմեն Փամբուխչյանը, որի թոշակառու հայրը, շնորհիվ հովանավորչության, իր անունով մեծ վարկ էր ձեւակերպել: Բայց, բնականաբար, գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է:

Եթե մինչեւ սեպտեմբեր Փաշինյանի հրահանգով Երեւանի քաղաքապետին չկալանավորեն, ապա նրան դժվար է լինելու դուրս թողնել վարչությունից, քանի որ, ի տարբերություն մյուսների, Ավինյանն աջակիցների մեծ խումբ ունի կուսակցությունում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․ «Մեկ-մեկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տեղի է ունենում ավանդական Ջահերով երթը

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի...

«Ավետյաց լեռը». Ֆիլմ՝ մեր պատմության, հիշողության, բռնագաղթի և մերօրյա ուրացման փորձերի մասին

Արարատ՝ «Ավետյաց լեռը». ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ...

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայատարարություն է տարածել. «Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1,5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի...