Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»

Հլս 1, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փաստորեն, բացարձակ աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու, զանգվածային ձերբակալությունների, հակաժողովրդավարական այլ դրսևորումների հարցերում:

Իհարկե, առաջին հերթին Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր Արևմուտքից մի աջակցող արձագանք, որը նրան Մակրոնը ընծայեց: Բայց կան ավելի խորքային խնդիրներ՝ կապված նման հայտարարության հետ: Դրա համար նախ՝ հասկանանք, թե ովքեր են Եկեղեցու վրա հարձակվել, ովքեր են Սամվել Կարապետյանի դեմ արտահայտվում, ովքեր են արդարացնում այդ հարձակումները, ովքեր են պաշտպանում իշխանությունների բացահայտ ապօրինությունները: Նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանք զուտ քպականներն են,իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ի ընդգծված արևմտյան թևն ու տարիներ շարունակ «արևմտյան գրանտներով» սնվածները:

Իսկ համայնապատկերն ամբողջացավ բարեկամական երկիր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությամբ: Այսինքն, ստացվում է, որ ընդդիմադիրների վրա տոտալ հարձակումները, հակաժողովրդավարական, հակաիրավական դրսևորումները, ազգային Եկեղեցու, խոշոր սեփականատիրոջ ու բարերարի դեմ Փաշինյանի իշխանության հայտարարած պատերազմն ունի կոնկրետ շահառուներ ու կոնկրետ նպատակներ:

Եվ սա դժվար է պատահականություն համարել. բոլոր այն երկրներում, որտեղ Արևմուտքը փորձել է խնդիրներ լուծել, առաջինը հարվածել է ազգայինի հիմքերին, ազգային ու ավանդական կառույցներին (ի դեպ, հենց այնպես չէր, որ հարևան Վրաստանում, որին ևս թիրախավորել է Արևմուտքը, վարչապետը նախօրեին կտրուկ հայտարարեց իրենց Մայր եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու վճռականության մասին):

Ու պատահական չէ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ դրամաշնորհներով ֆինանսավորվել են իբրև թե «իրավապաշտպան», «առաջադիմական», «քաղհասարակության» զանազան ՀԿ-ներ, անհատներ, որոնք այս օրերին դիմահար «չեն տեսնում» մարդու իրավունքների ոտնահարումները, իրավախախտումներն ու ապօրինությունները, հակառակը՝ խրախուսում են դրանք, աջակցման ֆոն են ապահովում ըստ էության՝ բռնատիրական, անձնիշխանական նկրտումների իրագործման համար: Էլ ավելին, աջակցում են Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին:

Հ.Գ. -Ի դեպ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (նրան ձայնակցեցին մի քանի քպական այլ խոսափողներ) երեկ կոչ արեց, որ Սերգեյ Լավրովը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, տարակույս չկա, որ Հայաստանի ներքին գործերին որևէ մեկն իրավունք չունի միջամտել, չնայած այդպես էլ պարզ չդարձավ, թե Լավրովն ինչպես էր միջամտել Հայաստանի ներքին գործերին, առավել ևս, որ նա ընդամենը մտահոգություն էր արտահայտել ավելի քան հազարամյա ՀԱԵ-ի շուրջ կատարվողի հետ կապված՝ ընդգծելով, որ դա Հայաստանի ներքին գործն է: Խնդիրն այն է, թե Արարատ Միրզոյանն ինչո՞ւ նույն հաջողությամբ մեր ներքին գործերին չմիջամտելու կոչ չի անում, օրինակ՝ նույն Մակրոնին, որ շատ ավելի բացահայտ է միջամտում: Էլ չենք ասում Էրդողանի ու Ալիևի միջամտական մղումների մասին, որոնց վերաբերյալ նույն Միրզոյանը լռում է ու լռում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է «Աշխարհի երաշտի օջախներ  2023-2025թթ» զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝  զեկույցում ընդգրկված է նաև Թուրքիան։ Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։ Միջերկրածովյան...

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական...

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլելու» վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի...

Սպիտակում անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով վնասվել է համերգի տեխնիկան, համերգը հետաձգվել է

Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ, Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի...

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Հայաստանում ժառանգության պահպանությունը շարունակում է լինել խայտառակ վատ․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․ «Մի քանի օր է ինչ իշխանականները հրճվանքի մեջ են ևս երկու հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում ներգրավվելու համար։ Որպես տարիներով այս ուղղությամբ պետական պասիվությունը քննադատող...