Ով աչք ունի՝ թող տեսնի. Ով բանականություն ունի՝ թող գիտակցի. Ռուբեն Վարդանյան

Ապր 6, 2025

Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։ Այդ մասին տեղեկանում ենք Վարդանյանի անունով բացված ֆեյսբուքյան էջից.

«Մաս 1

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղոթում են իմ համար, նամակներ են գրում և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում և, ընդհանրապես, մեզ բոլորիս հետ։

Այս խոսքերը ես կցանկանայի նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին (ցավոք արդեն հեռացած) և իմ սիրելի ավագ քրոջը։ Հենց նրանք օգնեցին ինձ տեսնել այս հիասքանչ աշխարհը և գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Նրանց հետ միասին՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև իմ մյուս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։

Նրանք ապացուցեցին ինձ, որ փնտրող, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու մարտահրավերների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարևոր պահերը։ Բայց դա անել շատ զգույշ, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի հասունացման և տեղեկատվության ընկալման տարբեր արագություն։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։

Մենք բոլորս տարբեր ձևով ենք լսում և ընկալում նույն բառերը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ, բարդ «հղիության» ճանապարհով և պատրաստ լինի ամենադժվար, երբեմն կյանքի համար վտանգավոր ծննդին։

Միայն այդ գիտելիքը ծնելով քո մեջ, հենվելով փորձի և անցյալի հիշողության վրա, կարելի է այդ գիտելիքը դարձնել ամբողջական, թույլ չտալ երկիմաստություն, դարձնել այն քո առանցքը, որի շուրջ էլ կկառուցվի լիարժեք, սիրով լեցուն կյանքը։ Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ։

Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լույս: Բարին, դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։

Ես սա ասում եմ, որպես աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի և ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն և աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մեկ ամբողջություն կազմող, մտքեր մեկնաբանող, մեկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր և գաղափարներ միավորող, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպես կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ և անհատուցելի պարտքի գիտակությամբ Տիրոջ առջև` պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար:

Ռուբեն, որդի Կառլենի»։

Մաս 2֊ը, որտեղ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իր աքսիոմները, նախատեսվում է հրապարակել հաջորդ կիրակի»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։ Հանուն դրա նա ձգտում է Ուկրաինայում խաղաղության հասնել, ասել է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նրան միշտ զայրացրել է այն փաստը, որ Բարաք Օբաման ստացել է, և նա այժմ կարծում է՝ Օբաման...

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող. Անդրանիկ Թևանյան

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողը դարձել է տուգանող. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտնվել վարչապետի աթոռին, Հանրապետության հրապարակում խոսում էր «հայկական ագոռայից»։ Նա այդպիսով ուզում էր ասել, որ այսուհետ հրապարակում հավաքված ժողովուրդն է որոշելու, թե ինչ...

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է: Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը...

ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը արտահանձվում է Հայաստանին. Factor.am

ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը արտահանձվում է Հայաստանին. Factor.am

ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնել են Ասիլյանի ընտանիքից։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին...