«Ականատես ենք իրավական տեռորի և աբսուրդի։ Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տալիս է հարցազրույց և դրա շրջանակներում հայտնում է այն, ինչ ձեզանից յուրաքանչյուրը կիսում է։ Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն միաջմտելն անթույլատրելի է, ասում է, որ պետք է պաշտպանենք մեր եկեղեցին մեր ձևով»,- ի պաշտպանություն Սամվել կարապետյանի հանրահավաքի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Ժողովուրդ ջան, այս հարցազրույցի մեջ կոչ չկա, բայց ի՞նչ է տեղի ունենում մեր իրականությունում։ Ժամեր անց մեղադրանք է առաջադրվում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համար։ Ստացվում է՝ մենք բոլորս միասին որ ասում ենք եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանություն զավթելու։ Բա սա աբսուրդ չէ՞»,- ասաց Արամ Վարդևանյան։
«Իրավաբանությունում եթե խոսում ենք կոչի մասին, պետք է լինի կոչ, եթե չկա կոչ, ո՞նց կարող է լինել կոչի մասին մեղադրանք։ Այ սա է Սամվել Կարապետյանի գործը, այսինքն գործ չկա, ընդհանրապես չկա»,- ասաց բարերարի պաշտպանական խմբի ներկյացուցիչը՝ հավելելով․ «Ամեն աբսուրդ, որ ունիս կիզբ, ունի նաև վերջ, ցանկացած իշխանություն անցողիկ է, հիշողությունը, փաստերը՝ մնայուն։ Համոզված եղեք, Հայ Առաքելական Եկեղեցուն պաշտպանելու համար էս հետապնդումը ունենալու է վերջ, արդարությունն էլ հաղթելու է, ու մենք էլ դրա համար պայքարելու ենք մեր ձևով»։
Մանրամասն՝ տեսանյութում։