Որևէ քաղաքական ուժ դեմ չէ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններին, դա ՔՊ-ի միֆն է․ Վարդանյան

Ապր 23, 2025

Դաշնակցությունը ոչ միայն երբեք դեմ չի եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններին, այլ նաեւ կվարեր դրանք, եթե իշխանության լիներ։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Մեղադրանքը այն է՝ ինչո՞ւ եք իրենց բոլոր նախապայմանները կատարում, ինչո՞ւ եք միակողմանի զիջումներ իրականացնում։ Գաղտնի, նախապայմաններով, երբ Թուրքիան մեզ համար օդային տարածքը փակում է, երբ ասում է՝ սահմանադրությունը պետք է փոխես, երբ ասւմ է՝ Արցախը պետք է ճանաչես Ադրբեջանի կազմում ու դու անում ես էդ ամեն ինչը ու ասում ես՝ խաղաղություն եմ բերում, այ սրան ենք դեմ։ Հայաստանում որևէ ադեկվատ քաղաքական ուժ չգիտեմ, որ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններին, դա ՔՊ-ի միֆն է»,- ընդգծել է Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

ՀՀ-ում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում քաղաքական բովանդակության խորքային ճգնաժամ է։ Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնույթից։ Հստակ ձևակերպված ռազմավարական նպատակների փոխարեն միայն արձագանքային պահվածք,...

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը. Բագրատ Միկոյան

Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Աս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Նրա խոսով՝ քաղաքական...

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

Բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ՝ օֆիցիալ մուծումով. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոռուպցիայի դեմ այնքան լավ են պայքարում, որ բանակից ազատվելն այլևս ոչ թե կաշառքով է, այլ օֆիցիալ մուծումով: Խայտառակության ոչ պակաս խայտառակ հիմնավորումն էլ այն է, որ փող ունեցողը մեկ ա...

Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած»

Այսօր Հայաստանի շուրջ 1500 դպրոցներում հնչեց վերջին զանգը. եղան մաղթանքներ, գեղեցիկ խոսքեր․ ոլորտի նախարարը մաղթեց լավ սովորեն, որ լավ ապրեն, ԱԺ նախագահը գրեց ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ ապագայի մասին։...

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է,...