«Փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու ու հետագա քայլերի մասին սրբազան հայրը մոտ օրերս կհայտարարի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորը նաև շտկեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերի մեկնաբանությունները, թե վերջինս ճիշտ չի համարում ընտրություններից առաջ փողոցային պայքարը.
«Խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի ասածները: Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չլինի իշխանափոխություն անել, ուրեմն պետք է գնալ ընտրությունների ճանապարհով: «Հայաստան» դաշինքը միշտ էլ ընդգրկված է եղել փողոցային տարբեր պայքարներում: «Հայաստան» դաշինքը որեւէ կաշկանդվածություն չունի փողոցային պայքարում աջակցելու, առաջնորդելու, առաջին շարքերում լինելու համար»:
Պատգամավորը, անդրադառնալով 2026 թվականին սպասվող ընտրություններին, նկատեց, որ այնպես չէ, որ իշխանությունները հեշտ ու հանգիստ թողնելու են, որ ընտրություններում ընդդիմությունը հաղթի. «Բայց եթե մենք չմասնակցենք էլ, այդ ընտրությունները համարվելու են օրինական»:
Մանրամասն՝ տեսանյութում։