Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Ապարանում․կա 1 զոհ, 5 վիրավոր

Մրտ 9, 2025

Երեկ՝ մարտի 8-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Սլավիկ Ա․-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչագան Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes Vito»-ում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները «Mercedes Vito»-ի միջից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes Vito»-ում առաջացած հրդեհը և ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes Vito»-ի վարորդը, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Ի․-ն, 18-ամյա Էլիզբար Ա․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հովսեփ Թ․-ն, իսկ ավտոմեքենայի մեջ մոխրացածը՝ ՌԴ քաղաքացի 67-ամյա Սարգիս Ս․-ն է։

Նմանատիպ նյութեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցված են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցված են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվել են։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝...

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի  արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը  տեղի կունենա  մայիսի 7-ին, ժամը 17։30-20։00, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հրաժեշտը՝ մայիսի...

2025-ի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%. ԿԲ

2025-ի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%. ԿԲ

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%: Այս մասին հայտնում են ԿԲ-ից: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Միաժամանակ, 12- ամսյա բնականոն գնաճը ևս որոշակի ավելացել է՝ դեռևս պահպանվելով թիրախից ցածր՝ 2.0% մակարդակում: 2025...

Թագուհի Թովմասյանը հրապարակեց քաղհալածյալ դատավորների շարքը

«Մի մարմին, որի ղեկավարը ազատվում է վարչապետի սմս-ով, այդտեղ ավարտվում են դատական ակախության մասին բոլոր հեքիաթները: Սա արձանագրենք, որպեսզի մեր թեկնածուները հասկանան, թե իրենք ինչ մարմին են պատրաստվում գնալ, քաղաքականացված լինելու ինչպիսի...

Սառեցնենք այն վարկերը, որոնք խարդախների պատճառով են ստեղծվել. ԿԲ-ի առաջարկը բանկերին

Սառեցնենք այն վարկերը, որոնք խարդախների պատճառով են ստեղծվել. ԿԲ-ի առաջարկը բանկերին

ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին սառեցնել այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա անդրադարձավ վերջին շրջանում...