Ոգեկոչում ենք Արցախում մեր զավակների հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունները. Ամենայն Հայոց կաթողիկոս

Ապր 24, 2025

Այսօր ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդը։

«Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակների հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին աղոթք վեր առաքեցին առ Աստված, հայցելով որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը և կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը»,- ասաց Վեհափառը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն ավելի քան 15 օր է՝ հացադուլ է անում։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մինասյանը: Կառույցը նամակ է...

 Չի կարող լինել խաղաղություն, եթե դու ուժի գործոն չես․ Ավետիք Քերոբյան 

Այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, ավելի շուտ անգործության։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանդթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ...

Աղազարյանն էլ է սկսում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց

Աղազարյանն էլ է սկսում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց

Լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանը։ «Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին»,-...

Հետևություններ պետք է անենք մեր ապագան ավելի լավ տեսնելու համար․ Սեյրան Օհանյան

Այս օրը մեզ պետք է լցնի համոզմունքով, պատասխանատվությամբ ապագա հաջողությունների, ապագա հաղթանակների համար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Տարիներ հետո, այսինքն այս...

Միքայել Արզումանյանի դեմ շինծու դատավարությունը դեռ շարունակվում է․ Գեղամ Մանուկյան

Միքայել Արզումանյանի դեմ շինծու դատավարությունը դեռ շարունակվում է․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մոնւկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առավոտյան շնորհավորանքների փոխարեն ճանապարհվեցի Երեւանի ծայրամասում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր արդեն գրեթե երրորդ տարին քաղաքական հետապնդման արդյունքում կալանքն է...