Ոչինչ չեմ ասի․ Անահիտ Ավանեսյանը՝ անհետ կորածերի ծնողների հայտարարությունների մասին

Ապր 3, 2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ազգային ժողովում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանը, և ծնողների ու պատգամավոր Գեղամ Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, Ավանեսյանն ասաց, որ քննարկման մթնոլորտը հուզիչ էր։

«Ես կարծում եմ, որ պարոն Նազարյանն իրավունք ուներ արտահայտելու իր տեսակետը՝ հասկանալով, որ նրա որդին ևս զոհվել է։ Բայց, հասկանալով նաև մեր էմոցիոնալ ու զգայուն վիճակը այս թեմաներով, այո, կարող է նրա կողմից հնչեցված ձևակերպումները վիրավորական հնչեցին այլ ծնողների համար։ Բայց բոլորս էլ պետք է զսպվածություն դրսևորենք՝ այս թեման չբորբոքելու համար»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի անհետ կորածների ծնողների գնահատականին, ովքեր հանդիպումից հետո ասացին, որ իշխանության կողմից փնթի աշխատանք է կատարվում, Ավանեսյանը պատասխանեց․ «Ոչինչ չեմ ասի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․ «Մեկ-մեկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տեղի է ունենում ավանդական Ջահերով երթը

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի...

«Ավետյաց լեռը». Ֆիլմ՝ մեր պատմության, հիշողության, բռնագաղթի և մերօրյա ուրացման փորձերի մասին

Արարատ՝ «Ավետյաց լեռը». ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ...

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Ապրիլի 24-ին պարտավոր ենք հանդես գալ հայոց պատմության ամենամեծ nղբերգության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ. հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայատարարություն է տարածել. «Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1,5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի...